Իմացեք ձեր ոտնաթաթերի վիճակի մասին
Մասնագետի ղեկավարությամբ ոտնաթաթերի համապարփակ գնահատումը կտա ճշգրիտ տեղեկատվություն ոտնաթաթերի վիճակի մասին և առաջարկներ՝ ներբանների ու այլ օրթոպեդիկ միջոցների ընտրության համար։ Քայլվածքի ախտորոշումը ոտնաթաթի վիճակը ճշգրիտ գնահատելու լավագույն մեթոդներից է։
Մասնագետը medi Armenia կենտրոններում medi Pedomedic* ստատիկ, դինամիկ** և 3D սարքերով սկանավորում է ոտնաթաթերը
* **Միակը ՀայաստանումԻնչո՞ւ է անհրաժեշտ հետևել ոտնաթաթերի վիճակին
Ամենօրյա գործողությունները՝ օրինակ ասֆալտի կամ սալիկի վրա քայլելը, կարող են ժամանակի ընթացքում նպաստել տափակաթաթության և այլ դեֆորմացիաների զարգացմանը։ Ծանրաբեռնվածության հետևանքով ոտնաթաթի կամարները հարթվում են, ոտքերը արագ հոգնում են, առաջանում է ցավ։ Քանի որ տափակաթաթության դեպքում կամարները սկզբնական վիճակին վերադարձնել հնարավոր չէ, կարևոր է պարբերաբար անցնել ոտնաթաթերի գնահատում՝ խնդիրը վաղ փուլում կանխելու համար։
Ոտնաթաթերի սկանավորումը խորհուրդ է տրվում՝
- Բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին;
- Նրանց, ովքեր աշխատում են «ոտքերով»;
- Օրվա վերջում ոտքերում հոգնածություն զգալիս;
- Ոտնաթաթի, ոտքերի և մեջքի ստորին հատվածի ցավերի դեպքում;
- Կեցվածքի խանգարումների և/կամ հոդացավերի դեպքում;
- Երակային և հոդային խնդիրների դեպքում;
- Հղիության ընթացքում:
Ստիվ Վախալսկին՝ medi Bayreuth-ի նախկին բասկետբոլիստը, վստահում է medi-ի անհատական օրթոպեդիկ ներբաններին։ Ոտնաթաթի տվյալների հավաքագրումից մինչև անհատական ներբան ստանալը նրա համար դարձել է առանձնահատուկ փորձառություն։
Ինչպե՞ս է անցնում ոտնաթաթերի սկանավորումը
Եթե նախատեսում եք պատվիրել igli անհատական ներբաններ, խորհուրդ ենք տալիս սկանավորման գալ այն կոշիկներով, որոնցում օգտագործելու եք ներբանները, կամ դրանք բերել ձեզ հետ։ igli
Ոտնաթաթերը առողջ պահելու համար խորհուրդ է տրվում անցնել սկանավորում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։
Ոտնաթաթերի համապարփակ գնահատում
Մասնագետը սկանավորում է ոտնաթաթերը քայլելիս, կատարում տեսողական զննում և գնահատում քայլվածքը
Սկանավորման արդյունքների վերլուծություն
Բացահայտվում են շեղումների գոտիները և ճնշման սխալ կետերը, ընտրվում են տափակաթաթության և այլ դեֆորմացիաների կանխարգելման կամ շտկման լավագույն միջոցները
Արդյունքներ և առաջարկներ
Մասնագետը տրամադրում է անհատական առաջարկներ օրթոպեդիկ ներբանների, օրթեզների և այլ օրթոպեդիկ միջոցների ընտրության համար