Գիշերային քսուք medi night® creme
Մաշկի խնամք վերականգնող համամելիսով
medi night-ը հանգստացնող քսուք է, որն օգնում է վերականգնել ձեր մաշկը քնի ընթացքում: Ժոժոբայի յուղը փափկեցնում է ոտքերի մաշկը և բարելավում դրա վերականգնումը գիշերային ժամերին: Սեղմող (կոմպրեսիոն) գուլպաները հանելուց հետո խնդրում ենք քսել medi night: Բաղադրության մեջ առկա համամելիսը հանգստացնում է ձեր մաշկը և լրացուցիչ նպաստում դրա վերականգնմանը:
- Խնդրում ենք քսել միայն ոտքերի և ձեռքերի չվնասված մաշկին:
- Բաղադրության մեջ ներառված ընտիր բաղադրիչները հարմար են զգայուն մաշկի խնամքի և լարվածությունը թոթափելու համար:
- Մաշկի մշտական խնամքը թարմացնում և հանգստացնում է մաշկը, ինչպես նաև բարձրացնում է դրա առաձգականությունը։
- Օդաթափանցելիությունը և դիպչելիս հաճելի, մարմնին հարմարվող ձևը պահպանվում են ձեր գուլպաների ամենօրյա լվացման շնորհիվ:
- Գուլպաների և մաշկի խնամքը Ձեր ակտիվ կոմպրեսիոն թերապիայի անբաժանելի մասն է։
- Medi-ի մաշկի խնամքի և տրիկոտաժե արտադրանքի ողջ տեսականին ստեղծված է այնպես, որ դրանք շատ հարմար լինի համադրել և միասին օգտագործել: Դրանով իսկ ապահովվում է ամենօրյա հարմարավետությունը օգտագործման ընթացքում:
Բաղադրություն
Ջուր, դենատուրացված սպիրտ, մենթիլ լակտատ, PEG-40 հիդրոգենացված գերչակի յուղ, կարբոմեր, մենթոլ, վիրջինյան համամելիսի էքստրակտ, գլիցերին, նատրիումի հիդրօքսիդ, ձիակասկի սերմերի էքստրակտ, կալիումի սորբատ, նատրիումի բենզոատ։
Կիրառում
Ամեն երեկո սեղմող գուլպաները հանելուց հետո medi night քսուքը քսեք ոտքերի մաշկին։
Պահպանման պայմաններ
Պահել 0-ից 30°C ջերմաստիճանում, չոր և լույսից պաշտպանված վայրում։ Medi Pflege արտադրանքը չունի նվազագույն պահպանման ժամկետ կամ պիտանելիության ժամկետ։ Դրանք նշված են «բաց բանկա» խորհրդանիշով՝ ամիսների քանակի նշումով։ Սա նշանակում է, որ խողովակը կամ սրվակը բացելուց հետո արտադրանքը պետք է օգտագործել հաջորդող 6, 9 կամ 12 ամիսների ընթացքում։
Փաթեթավորում
Խողովակ 50/150 մլ.